Անցնել բովանդակությանը

Բրենդային փաթեթ

Cycle-ի բրենդը՝ պատրաստ օգտագործման

Լոգոն, գույները, սոցիալական բաններները հայերեն և անգլերեն, և չորս կարճ կանոն։ Բանկերի, գործընկերների և մամուլի համար։

Չորս կանոն

  1. Լոգոն միշտ գրվում է «Cycle» լատինատառ, հայերեն նյութերում նույնպես։ Մի՛ վերահավաքեք այն և մի՛ գրեք այլ տառատեսակով։
  2. Լոգոյի շուրջը բոլոր կողմերից թողեք ազատ տարածք՝ առնվազն նշանի բարձրության կեսի չափով։
  3. Մի՛ փոխեք լոգոյի գույնը, մի՛ ձգեք, մի՛ պտտեք և մի՛ ավելացրեք էֆեկտներ։ Մուգ ֆոնի և լուսանկարների վրա օգտագործեք սպիտակ տարբերակը։
  4. Ծիրանագույնը շեշտադրող գույն է և երբեք չի օգտագործվում որպես տեքստի ֆոն։ Կոճակներն ու հղումները մուգ ծիրանագույն են, որի վրա սպիտակ տեքստն ընթեռնելի է։

Գույներ

  • Ծիրանագույն

    Նշանի օղակը, շեշտադրումներ և գծապատկերներ

  • Մուգ ծիրանագույն

    Նշանի կետը, կոճակներ և հղումներ

  • Բաց ծիրանագույն

    Մեղմ ֆոներ և ընդգծումներ

  • Թանաք

    Տեքստ և բառանշան

  • Քար

    Երկրորդական տեքստ

  • Ավազ

    Վահանակներ և հանգիստ ֆոներ

Տառատեսակներ

  • Instrument SansԲառանշանը, վերնագրերը և անգլերեն տեքստը
  • Noto Sans ArmenianԱմբողջ հայերեն տեքստը՝ վերնագրեր և հիմնական տեքստ, կայքում և տպագիր նյութերում
  • JetBrains MonoԳումարներ աղյուսակներում, կոդ և API բանալիներ

Երեքն էլ անվճար են (SIL Open Font License)։

Լոգո

SVG՝ տպագրության և դիզայնի ծրագրերի համար, PNG՝ մնացած ամեն ինչի։

Պրոֆիլի նկարներ

Քառակուսի՝ կլոր կտրվածքի համար բավարար տարածքով։

Էլ. նամակի ստորագրություն

Մեծ չափը նախատեսված է բարձր հստակությամբ էկրանների համար։

Cycle-ի մասին

Cycle-ը բաժանորդային վճարումների համակարգ է Հայաստանի բիզնեսների համար. պարբերական վճարումներ, վճարման հղումներ և հաշիվներ AMD, USD, EUR արժույթներով, որոնք մուտքագրվում են ուղիղ բիզնեսի սեփական հայկական բանկային հաշվին՝ առանց արտասահմանյան ընկերության։

Մամուլ և գործընկերություն՝ hello@cycle.am